ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Լոլիտան» գլխավորում է աշխարհի տասը սկանդալային վեպերի ցանկը

«Լոլիտան» գլխավորում է աշխարհի տասը սկանդալային վեպերի ցանկը
30.09.2013 | 13:36

Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» գիրքը լույս տեսնելուց անմիջապես հետո գրական ասպարեզում բուռն կրքեր առաջացրեց. գրաքննադատների մի մասն այն համարում էր «լավագույն գիրք», մյուս մասը` «կեղտոտ գրքույկ»` դրանով նպաստելով գրքի տպաքանակի կայծակնային արագությամբ սպառմանը:

Այս մասին տեղեկացնում են «Բուկինիստ» գրախանութից, նշում, որ «Լոլիտան» գլխավորում է «Weekend» նախագծի կազմած աշխարհի տասը սկանդալային վեպերի ցանկը:
«Բուկինիստում» վաճառվում է գրքի ռուսերեն հրատարակությունը, գինը 2400 դրամ է: Հետաքրքրվեցի` «Լոլիտան» մեզ մոտ նո՞ւյնպես աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել, և, առհասարակ, վերջին շրջանում ո՞ր գրքերն են գրավում ընթերցողին:
Գրախանութի գովազդային բաժնի մենեջեր Անի Ղազարյանն ասաց, որ «Լոլիտան» և նման գրքերը միշտ էլ մեծ պահանջարկ ունեն, շուտ են սպառվում: Նրա տեղեկացմամբ` ամենապահանջված գրականությունը մանկականն է: Ամենաշատ վաճառված մանկական գրքերն արդեն տարուց ավելի գլխավորում է «Մաշան ու արջը» հեքիաթը: Պահանջարկ ունի արտասահմանյան գրականությունը, թեև նախորդ տարիների համեմատ ընթերցողի ուշադրությանն է արժանանում նաև ժամանակակից հայ գրականությունը: Երկար ժամանակ վարկանիշային աղյուսակը գլխավորել են Կոելյոյի «Ալքիմիկոսը», Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» գիրքը, Մարկ Արենի «Վայրի վարդերը», Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»:
Զրուցակիցս նշեց նաև, որ հարցում են անցկացնում ընթերցողների ու հաճախորդների շրջանում, թե ո՞ր գրքերը կցանկանան ձեռք բերել: «Oրինակ, վերջերս Դեն Բրաունի «Ինֆերնո» գրքին էր մեծ մասը սպասում, դեռ նոր էինք դնում վաճառքի (նախապես Facebook-ով տեղեկացրել էինք, որ հաջորդ առավոտյան լինելու է գրախանութում), արդեն հերթ էր»,- ասաց նա:
Հավելենք, որ «Բուկինիստ» գրախանութում ամեն շաբաթ և ամեն ամիս կազմում են ամենաշատ պահանջարկ ունեցող գրքերի տասնյակը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ